Հոդվածներ

Ուգո Սանչես. «Կարծում եմ՝ Մբապեն «Ռեալին» խնդրել է սպասել»
17.06.2022
2342 0

«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը կարծում է, որ Մբապեն դեռ կարող է տեղափոխվել «արքայական» ակումբ:

«Չեմ կարող խոսել Մբապեի փոխարեն, սակայն զգացողություն ունեմ, որ նա «Ռեալին» խնդրել է սպասել: Կիլիանի վրա մեծ ճնշում կար և նրա որոշմանը նպաստել են կողմնակի մի շարք հանգամանքներ: Չեմ կարծում՝ գումարի հարց է եղել»,- Սանչեսին մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ևս 3 տարով երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված