Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը վերջնական որոշում է կայացրել առնվազն ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռեալում», հաղորդում է Diario Gol–ը։
33–ամյա Տիբո Կուրտուան դեռ պահպանում է անվիճելի առաջին դարպասապահի դերը, սակայն ֆիզիկական գործոնը կարող է հանգեցնել նրան, որ Լունինը դառնա համար մեկը։
Մարզիչ Խաբի Ալոնսոն և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում են, որ Լունինը պատրաստ է այդ պատասխանատվությանը։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 14 խաղի, բաց թողել 19 գոլ և 6 անգամ դարպասն անառիկ պահել։