Հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի վիճակահանության առաջին զամբյուղի կազմը որոշվել է։
ESPN-ը հայտնում է, որ 2025/26 թ․ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանության ժամանակ առաջին զամբյուղում կլինեն
«Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», «ՊՍԺ-ն», «Ինտերը», «Չելսին», «Բորուսիա Դորտմունդը» և «Բարսելոնան»։
Սռաջին զամբյուղում կլինեն Չեմպիոնների լիգայի հաղթողը և վերջին 5 տարիների ընթացքում եվրոպական ամենաբարձր արդյունքներ գրանցած 8 ակումբները։
«Բարսելոնան» կհայտնվի այս խմբում, քանի որ «Ռոման», որը իններորդ տեղում էր այդ դասակարգման մեջ, չկարողացավ որակավորվել ՉԼ՝ իտալական Սերիա Ա-ում զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Երկրորդ զամբյուղում կլինեն
«Արսենալը», «Բայերը», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Վիլյառեալը», «Յուվենտուսը» և «Այնտրախտը»։
Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում այս զամբյուղում կարող են հայտնվել նաև
«Բենֆիկան», «Բրյուգեն», «Ռեյնջերսը» և «Շախտյորը»։
Երրորդ և չորրորդ զամբյուղների կազմը կորոշվի ըստ որակավորման փուլերի արդյունքների։
Ամենահավանական թեկնածուները երրորդ զամբյուղում են.
«Այաքս», «Նապոլի», «Սպորտինգ», «Օլիմպիակոս», «Սլավիա», «Մարսել»։
«Տոտենհեմը» և ՊՍՎ-ն կարող են հայտնվել ինչպես երրորդ, այնպես էլ երկրորդ զամբյուղում։
Չորրորդ զամբյուղում, ամենայն հավանականությամբ, կլինեն
«Սելթիկը», «Մոնակոն», «Ատլետիկ Բիլբաոն» և «Նյուքասլը»։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին։
Fanat, Realmadrid.am