• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լունինը պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Կուրտուայի ստվերում

Հոդվածներ

Լունինը պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Կուրտուայի ստվերում
15.06.2022
1461 0

Չնայած այն լուրերին, որ Լունինը մոտ է «Ռեալից» հեռանալուն, այնուամենայնիվ նա կարող է մնալ «Արքայական» ակումբում ևս մեկ մրցաշրջան։ 

Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» դադարեցրել են նոր դարպասապահի փնտրտուքները և մտադիր են գալիք մրցաշրջանում ևս թիմում պահել ուկրաինացուն։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։

Իհարկե այս ամենը կարող է վատ անդրադառնալ Լունինի վրա, քանի որ վերջինս ավարտված մրցաշրջանում մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման։ Այժմ նա գերադասում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված