• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Յովիչ. «Մոդրիչը «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

Հոդվածներ

Յովիչ. «Մոդրիչը «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»
02.11.2022
1208 0

Լուկա Յովիչը անդրադարձ է կատարել իր նախկին խաղընկերներին։ 

«Որպես ֆուտբոլիստ չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին, սակայն Բենզեման և Մոդրիչը ամենից շատն են ազդել ինձ վրա։ Հատկապես Լուկան շատ է օգնել ինձ։ Նա «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է». ATV-ի հետ զրույցի ընթացքում նշել է Յովիչը։ 

Հիշեցնենք, որ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Յովիչը «Ռեալից» տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ Իտալական ակումբի կազմում սերբ հարձակվողը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված