Հոդվածներ

«Ես ինձ լավ եմ զգում». Ալաբան պատրաստ է խաղալ ՉԼ-ի եզրափակչում
25.05.2022
1679 0

Դավիդ Ալաբան վստահեցրել է, որ այժմ իրեն լավ է զգում և կկարողանա մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլի» դեմ եզրափակչին։ 

 «Ես ժամանակ եմ ունեցել վերականգնվելու համար և այժմ ինձ լավ եմ զգում։  Այս օրերի ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի կարողանամ պատրաստ լինել եզրափակչին։  Ինձ դուր է գալիս «Ռեալի» կազմում խաղալը։ Մենք տաղանդավոր և ուժեղ կազմ ունենք։ Առաջին հերթին պետք է առանձնացնել Կարիմ Բենզեմային։ Ուրախ եմ, որ այստեղ եմ ու հանդես եմ գալիս այս թիմի կազմում՚ 

Շաբաթ օրը մեզ բարդ հանդիպում է սպասվում, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ևս մեկ տիտղոս նվաճել մադրիդիստների համար։  Ես երջանիկ եմ, քանի որ տեղափոխվել եմ «Ռեալ» հենց նման հանդիպումներում մասնակցություն ունենալու համար։ Իմ բախտը շատ է բերել և ես վայելում եմ այս ամենը». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված