Հոդվածներ

Անչելոտի. «Լունին, թե Կեպա՞, կորոշեմ Սուպերգավաթից առաջ»
04.01.2024
1441 0

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մալյորկայի» հետ և հաղթեց 1-0 հաշվով:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Մրցաշրջանի առաջին հատվածում մենք շատ գոլեր խփեցինք ստանդարտից և դա իմ շտաբի աշխատանքի արդյունքն է, ոչ թե իմ: Այսօրվա խաղը շատ կազմակերպված թիմի դեմ էր: Լավագույն խաղը չէր, թարմության պակաս կար»:

«Ռյուդիգերը շատ լավ մարզավիճակում է, նա կենտրոնացած է և շատ ուշադիր է խաղադաշտում: Ես ուրախ եմ, որ նա մեզ օգնում է այս դժվար պահերին»:

«Վինիսիուսը երկար էր բացակայել և խաղային տոնուսը չկորցնելու համար ես որոշեցի, որ նա այսօր խաղադաշտ դուրս կգա: Նա ի սկզբանե պետք է խաղար 60 րոպե»:

«Զարմանալի չէ, որ Բելինգեմը դադարել է գոլ խփելը, դա նրա աշխատանքը չէ: Ջուդը պետք է շարունաի աշխատել, այսօր բոլորս թարմության կարիք ունեինք»:

«11 բաց թողնված գո՞լ, ես ուրախ եմ այդ ցածր ցուցանիշի համար: Մենք լուծեցինք խնդիրը, որը առաջացել էր «Ատլետիկոյի» դեմ խաղի ժամանակ: Այդ հանդիպմանը մենք հասկանում էինք, որ պետք է լավացնել պաշտպանությունը»:

«Գյուլերը՞, նրա հետ ամեն բան կարգին է, նա ընդամենը 18 տարեկան է և ժամանակի ու համբերության կարիք ունի: Մենք պետք է բոլորս համբերատար լինենք: Նա շատ տաղանդավոր է, նրան մեծ ապագա է սպասվում»:

«Բրահիմը շատ լավն է, այսօր նա թարմություն մտցրեց բարդ դասավորվող խաղում: Չգիտեմ՝ ինչպես չկարողացավ այդ դրվագում գոլ խփել գլխով, բայց դա նրա ուժեղ կողմը չէ»:

«Հիմնական դարպասապա՞հը, չգիտեմ՝ տեսնենք: Մենք միայն մեկն ենք ոնենալու: Կեպան կխաղա հաջորդը, իսկ թե ով կլինի հետագայում՝ կորոշեմ Սուպերգավաթից առաջ»:

«Այսօրվա հանդիպումը երիտասարդ մրցավար էր դատում, որը լավ որակներ ուներ: Այս հանդիպմանը իմ սաները շատ էին բողոքում նրա գործողություններին և դրա համար դեղին քարտ ստանում, ինչն իմ դուրը չեկավ»:


Ամենակարդացված