ԱԱԱ-ի ավարտից հետո Լուկա Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ և բուժզննում կանցնի։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, խորվաթ կիսապաշտպանը նախքան իտալական ակումբ տեղափոխությունը ցանկանում է կենտրոնանալ «Ռեալի» վրա։
Ֆուտբոլիստը չի երկարաձգել իր պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ և հանդես է գալու նոր ակումբում, սական մինչ ԱԱԱ-ի ավարտը «Միլան» տեղափոխության մասով որևէ քայլ չի լինելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 39-ամյա Մոդրիչն ու «Միլանը» քննարկում են 1+1 սխեմայով պայմանագիր՝ տարեկան 3-3.5 մլն եվրո աշխատավարձով։
Los Merengues, Realmadrid.am