Հոդվածներ

Իսկոն համաձայնության է հասել «Բետիսի» հետ
26.04.2022
1546 0

Իսկոն մոտ է «Բետիս» տեղափոխությանը։ 

As-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը արդեն իսկ համաձայնության է հասել «Բետիսի» հետ։ Նրան առաջարկել են  2+1 սխեմայով պայմանագիր, ըստ որի նա տարեկան ավելի քան 10 մլն եվրո աշխատավարձ է ստանալու։  Բացի դա իսպանացին կստանա նաև բոնուսներ։ 

Նրա վերջնական աշխատավարձի չափը կախված կլինի նրանից, թե կխաղա «Բետիսը» ՉԼ-ում, թե ոչ։  Բացի այդ անդալուզյան ակումբը ամռանը պատրաստվում է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից։ 

Այդ կերպ Իսկոն կարող է դառնալ «Բետիսի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ 

Ամենայն հավանականությամբ Իսկոյի՝ «Բետիս» տեղափոխության դեպքում, թիմից կհեռանա Նաբիլ Ֆեկիրը, ով այժմ խաղում է նույն դիրքում, ինչ Իսկոն և ստանում մոտավորապես նույքան աշխատավարձ, որքան «Բետիսը» առաջարկում է Իսկոյին։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված