Հոդվածներ

«Ռեալը» վերադարձել է իր նախկին տրանսֆերային նպատակին
03.04.2022
3440 0

«Ռեալը» կրկին հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Սերուցքայինները» մտադիր են իսպանացուն գնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ակումբում կարծում են, որ կիսապաշտպանական օղակը թարմացման կարիք ունի, իսկ Ֆաբիանը հիանալի թեկնածու է այդ դերի համար:

Ընթացիկ մրցաշրջանում նեապոլիտանական թիմի կազմում Ռուիսն անցկացրել է 25 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված