Հոդվածներ

AS. Եվս մեկ պաշտպան՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում
19.02.2021
1810 0

«Բրագայի» պաշտպան Դավիդ Կարմուն կարիերան կարող է շարունակել Իսպանիայում:

Ինչպես հաղորդում է AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ռեալը»: Մադրիդում կարծում են, որ համապատասխան փորձ ձեռք բերելուց հետո Կարմուն կկարողանա փոխարինել Սերխիո Ռամոսին՝ վերջինիս հեռանալուց հետո:

Պորտուգալացու՝ «Բրագայի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Transfermarkt-ը Կարմուի ներկայիս արժեքը գնահատում է 8,5 մլն եվրո:

Երիտասարդ խաղացողը 12 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի ընթացիկ  առաջնությունում:

Fanat, Realmadrid.am 




Ամենակարդացված