Հոդվածներ

Պերեսը իր լիակատար աջակցությունն է հայտնել Անչելոտիին
27.03.2022
2048 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին պահել Կարլո Անչելոտիին։ 

Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել Կարլո Անչելոտիի հետ և հայտնել նրան իր լիակատար աջակցությունը։ Մասնավորապես ակումբի ղեկավարությունը գոհ է այն արդյունքից, որը «Սերուցքայինները» գրանցել են ընթացիկ մրցաշրջանում։ 

«Բարսելոնայից» կրած խոշոր հաշվով պարտությունը չի ազդել «Ռեալի» ղեկավարության որոշման վրա։


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված