Հոդվածներ

Էդեն Ազարը հիասթափված է, որ չի մասնակցել Էլ Կլասիկոյին
23.03.2022
2282 0

Էդեն Ազարին հիասթափեցրել է «Ռեալում» ունեցած իր դերը։ 

«Բարսելոնայի» դեմ խաղում բելգիացին ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին։ Այդպիսով նա «Ռեալ» տեղափոխությունից հետո չի մասնակցել ոչ մի Էլ Կլասիկոյի։ 

Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել ավելի քան մեկ ամիս առաջ՝ 6 րոպե խաղաժամանակ ստանալով «Ալավեսի» դեմ խաղում։ 

Ֆուտբոլիստի հարազատները «Բարսելոնայի» դեմ խաղից հետո նշել էին, որ Էդենը մեծ ցանկություն է ունեցել այդ խաղին մասնակցելու, և որ «Ռեալում» նա դեռ երբևէ չի եղել նման լավ մարզավիճակում։ 

Կարլո Անչելոտին իր հերթին չի տեսնում բելգիացուն հիմնական կազմում։ Ձախ եզրում իր մշտական տեղն ունի Վինիսիուսը, իսկ աջ եզրում մրցակցում են Ասենսիոն և Ռոդրիգոն։ 

«Ռեալը» մտադիր է ամռանը բաժանվել Ազարից։ Ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը թիմից կհեռանա վարձավճարային հիմունքներով։ Ներկա պահին նա տարեկան 14 մլն եվրո է վաստակում «Ռեալում», ինչը բարդացնում է նրա տեղափոխությունը այլ ակումբ։ «Սերուցքայինները» պատրաստ են վարձավճարային հիմունքներով նրան բաց թողնելու դեքպում վճարել աշխատավարձի մի մասը։ 

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված