Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է 2023 թվականին իրականացնել Բելինգեմի տրանսֆերը
23.03.2022
1635 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով։ 

Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսի փոխանցմամբ, «Սերուցքայինները» հետևում են նրա խաղին և մտադիր են 2023 թվականին իրականացնել նրա տրանսֆերը։ 

Նշվում է, որ գերմանական ակումբում գերադասում են բանակցություններ վարել հենց «Ռեալի», այլ ոչ այլ ակումբի հետ։ 

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված