Հոդվածներ

Foot Mercato.Պրեմիեր լիգայի 2 ակումբ կապ է հաստատել «Ռեալի» հետ
16.03.2022
2324 0

«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտին, տեղեկացնում է Foot Mercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, բելգիացուն ցանկանում են իրենց կազմում տեսնել «Արսենալն» ու «Նյուքասլը»:

Կողմերն արդեն կապ են հաստատել հնարավոր գործարքի պայմանները քննարկելու համար:

Միևնույն ժամնակ նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Արքայական» թիմում:

Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից: Մինչև այդ նա 7 մրցաշրջան անցկացրել է «Չելսիի» կազմում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված