Հոդվածներ

Կասանո. «Բենզեման շատ ավելի ուժեղ հարձակվող է, քան Ռոնալդուն»
12.03.2022
2421 0

Անտոնիո Կասանոյի կարծիքով Կարիմ Բենզեման շատ ավելի ուժեղ է Ռոնալդուից։ 

«Որքանով որ ես եմ հասկանում ֆուտբոլը, կենտրոնական հարձակվողի դիրքում Բենզեման շատ ավելի ուժեղ է, քան Ռոնալդուն։ 

Ռոնալդուն ցանկանում էր միայն գոլեր խփել, և կապ չուներ, թե դա ինչ գնով կլիներ։ Բենզեման շատ ավելի կատարելագործված է։ Կարիմը «ՊՍԺ»-ի դեմ այնպիսի հանդիպում անցկացրեց, որ ես պատրաստ եմ նրան ներառել պատմության թոփ 5 հարձակվողների թվում։ Ռոնալդո, Վան Բաստեն, Լևանդովսկի, Իբրահիմովիչ և Բենզեմա։  Նա այստեղ է արդեն 20 տարի։ 

Նա հավաքականի երրորդ լավագույն ռմբարկուն է, չնայած նրան, որ 6 տարի չի խաղացել հավաքականում։ Նա ունի այնպիսի վարպետություն, որն ուներ Զիդանը, և որպես հարձակվող նա իսկական մարդասպան է». նշել է Կասանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված