Հոդվածներ

Բենզեմա. «Դի Ստեֆանոյին շրջանցելը երազանք էր»
12.03.2022
1951 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում 3-րդ հորիզոնական դուրս գալու մասին:

«Դի Ստեֆանոյին շրջանցելը երազանք էր, քանի որ նա Մադրիդի լեգենդն է: Հիշում եմ, ինչպես նա գրկեց ինձ շնորհանդեսիս ժամանակ: Երջանիկ եմ, որ նման արդյունք եմ գրանցել: Սա ինձ ուժ է տալիս ավելի բարձր նվաճումների հասնելու համար: Այո, թիմում միշտ էլ լինում են խաղացողներ, ովքեր տարբերություն են ստեղծում, սակայն միայնակ դա անելը հնարավոր չէ: Պարտական եմ խաղընկերներիս: «Ռեալ» եմ տեղափոխվել տիտղոսներ նվաճելու համար և կարող եմ ասել, որ յուրաքանչյուր օր ավելի քրտնաջան եմ աշխատում»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված