• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմայի հրաշալի երեկոն. Ի՞նչ ցուցանիշներ գերազանցեց ֆրանսիացին

Հոդվածներ

Բենզեմայի հրաշալի երեկոն. Ի՞նչ ցուցանիշներ գերազանցեց ֆրանսիացին
10.03.2022
2558 0

Երեկ երեկոյան Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում հաղթանակի հասավ  «ՊՍԺ»-ի նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Հանիդպման հերոսը Կարիմ Բենզեման էր, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Ֆրանսիացուն հաջողվեց այդ գոլերի շնորհիվ գերազանցել մի քանի ցուցանիշներ։

Նա դարձավ ՉԼ-ի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ում հաջողվել է դառնալ հեթ-տրիկի հեղինակ։

Կարիմը խփեց իր 411-րդ գոլը կարիերայում, որի շնորհիվ հավասարվեց Անրիին։ Այժմ նրանք պատմության մեջ ամենաշատ գոլեր խփած ֆրանսիացիներն են։ 

Բենզեման խփեց «Ռեալի» կազմում իր 309-րդ գոլը և դարձավ ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն՝ առաջ անցնելով լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյից։ Ռաուլի ցուցանիշը գերազանցելու համար ֆրանսիացուն այժմ 15 գոլ է անհրաժեշտ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված