Մադրիդի «Ռեալը» 4 միլիոն եվրո բոնուս է վճարել «Ֆեներբահչեին» Արդա Գյուլերի 50-րդ խաղի համար։
AS-ի հաղորդմամբ՝ թուրքական ակումբը ստացել է 4 միլիոն եվրո այն բանի համար, որ ֆուտբոլիստը անցկացրել է իր 50-րդ պաշտոնական հանդիպումը «Ռեալի» կազմում: Նման կետ նշված է եղել պայմանագրում:
Ըստ համաձայնագրի՝ «Ֆեներբահչեն» իրավունք ունի նաև մեկ ընկերական հանդիպում անցկացնել «Ռեալի» հետ։
Հիշեցնենք՝ 20-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդի կազմում և 50 խաղում դարձել է 10 գոլի, 8 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am