Հոդվածներ

Պոչետինո. «Ռամոսը կարող է օգնել մեզ նույնիսկ չխաղալու դեպքում»
05.03.2022
1364 0

Մաուրիսիո Պոչետինոն «Ռեալի» դեմ խաղից առաջ անդրադարձել է Սերխիո Ռամոսին։ 

«Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Սերխիոն կկարողանա մասնակցել առաջիկա հանդիպումներին, քանի որ նա դեռ չի մարզվում ընդհանուր խմբի հետ։

Ռամոսը մոտ 17 տարի հանդես է եկել «Ռեալի» կազմում, և նույնիսկ չխաղալու դեպքում նա կարող է օգուտ բերել թիմին իր խորհուրդներով։ 

«Ռեալի» դեմ խաղում կարևոր են լինելու բոլոր դետալները։ Հրաշալի է, երբ կարող ես հույս դնել նման փորձառու ֆուտբոլիստների վրա». նշել է Պոչետինոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված