• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վալենսիան» Netflix-ին արգելել է նկարահանում կատարել «Մեստալիայում»

Հոդվածներ

«Վալենսիան» Netflix-ին արգելել է նկարահանում կատարել «Մեստալիայում»
27.02.2024
4048 0

«Վալենսիան» Netflix-ին արգելել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսի մասին վավերագրական ֆիլմի համար նկարահանում կատարել «Մեստալիայում»:

Relevo-ի հաղորդմամբ՝ նախապես «չղջիկները» թույլատրել էին նկարահանումները մարտի 2-ին կայանալիք «Ռեալի» դեմ խաղում, իսկ հետո՝ արգելել: 

Լա լիգան սատարել է «Վալենսիային»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլացու մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա 2025 թվականին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում  տանտերեի երկրպագուները ռասիստական վիրավորանքներ էին հասցրել Վինիին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված