• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Լա լիգայում դժվար է մրցակիցներից պոկվելը. 2՝ հնարավոր պատճառ կա»

Հոդվածներ

Անչելոտի. «Լա լիգայում դժվար է մրցակիցներից պոկվելը. 2՝ հնարավոր պատճառ կա»
05.03.2022
2213 0

Լա լիգայի 27-րդ տուրի «Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումից առաջ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Լա լիգայի վերաբերյալ:

«Իսպանիայի առաջնությունում դժվար է մրցակիցներից պոկվելը: Դա 2 պատճառ ունի. կա՛մ Լա լիգայի խաղամակարդակն է բարձացել, կա՛մ գրանդները կորցրել են նախկին ուժը: Ինքս հակված եմ առաջին տարբերակին, քանի որ տեսնում եմ բարձր մակարդակի ֆուտբոլ, մարզիչները ուշադրություն են դարձնում մանրուքներին: Լա լիգան ավելի բարձր որակի առաջնություն է դարձել»,- իտալացու խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կայանալու է այսօր՝ ժամը 23:59-ին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված