• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսն, ամենայն հավանականությամբ, չի խաղա նաև «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը

Հոդվածներ

Ռամոսն, ամենայն հավանականությամբ, չի խաղա նաև «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը
24.02.2022
1816 0

Մարտի 9-ին՝ ժամը 23:59-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» հյուրընկալելու է ՊՍԺ-ին:

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, փարիզյան ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքն ավելի լուրջ է, քան թվում էր: 

Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու նաև պատասխան խաղը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ՊՍԺ-ն կարող է ժամկետից շուտ չեղարկել իսպանացու հետ գործող պայմանագիրը, քանի որ վնասվածքի պատճառով վերջինս բաց է թողել բավական շատ խաղեր:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված