Հոդվածներ

«Էլ Կլասիկոյի» օրն ու ժամը
23.02.2022
3612 0

Լա լիգան հաստատել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև հանդիպման ժամանակացույցը:

Խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մարտի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

Անցկացրած 25 խաղից հետո «Ռեալը» միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 57 միավոր, «Բարսելոնան» 24 խաղից հետո 42 միավորով 4-րդն է:


Ամենակարդացված