• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • DailyMail. «Ռեալը» լուրջ մրցակից ունի Հալանդի տրանսֆերի համար պայքարում

Հոդվածներ

DailyMail. «Ռեալը» լուրջ մրցակից ունի Հալանդի տրանսֆերի համար պայքարում
13.03.2021
3493 0

«Մանչեսթեր Սիթին» առաջ է անցել «Ռեալից» և «Չելսիից» Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող էրլինգ Հալանդի տրանսֆերի համար պայքարում:

Ինչպես հաղորդում է Dailymail-ը, «քաղաքայինները» բանակցություններում բավականին առաջ են գնացել ու արդեն կապ են հաստատել նորվեգացու մտերիմների հետ: 

Նշվում է, որ 20-ամյա խաղացողի գործակալ Մինո Ռայոլոն, հանուն գործարքի, պատրաստ է հարթել կոնֆլիկտը Պեպ Գվարդիոլայի հետ, որն առաջացել էր Զլատան Իբրահիմովիչի «Բարսելոնայում» խաղալու տարիներին:

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված