• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հայտնել է Հոլանդին, որ չի կարողանա ամռանը իրականացնել նրա տրանսֆերը

Հոդվածներ

«Ռեալը» հայտնել է Հոլանդին, որ չի կարողանա ամռանը իրականացնել նրա տրանսֆերը
11.02.2022
2362 0

Ruhr Nachrichten-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» հայտնել է Էչլինգ Հոլանդին, որ չի կարողանա ամռանը իրականացնել նրա տրանսֆերը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը անձամբ է այդ մասին հայտնել ֆուտբոլիստին և խնդրել, որ վերջինս մինչ 2023 թվականը մնա Դորտմունդի «Բորուսիայում»։ 

Գալիք ամռանը «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը Կիլիան Մբապեն է։ 

«Սերուցքայինները» ֆինանսական տեսանկյունից ելնելով չեն կարող իրենց թույլ տալ միևնույն ժամանակ իրականացնել այս երկու ֆուտբոլիստների տեղափոխությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված