• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Վինիսիուսի պայմանագրի ժամկետը մինչ 2027 թվականը

Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Վինիսիուսի պայմանագրի ժամկետը մինչ 2027 թվականը
10.02.2022
2277 0

Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում նշել է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել Վինիսիուս Ջունիորի պայմանագրի ժամկետը։ 

Աղբյուրի փոխանցմամբ, «Սերուցքայինները» մտադիր են երկարաձգել բրազիլացու պայմանագրի ժամկետը մինչ 2027 թվականը և պատրաստ են բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։ 

Վինիսիուսը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 35 մլն եվրոյի դիմաց, և նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2024 թվականը։ Transfermarkt-ը նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 100 մլն եվրո։ 

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ-ում նա մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված