• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» գրեթե վստահ են, որ Հոլանդը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»

Հոդվածներ

«Ռեալում» գրեթե վստահ են, որ Հոլանդը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»
04.02.2022
2297 0

esRadio-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում գրեթե վստահ են, որ Էրլինգ Հոլանդը տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի»։ 

«Ռեալում» նաև կարծում են, որ «Բարսելոնան» Հոլանդի համար մղվող պայքարում բարդ մրցակից չէ, և եթե ֆուտբոլիստը որոշի տեղափոխվել Իսպանիա, ապա հանդես է գալու հենց «Ռեալում»։ 

Բանն այն է, որ «Սերուցքայինները» պատրաստ չեն այնքան գումար վճարել Հոլանդին, որքան պատրաստ են մյուս ակումբները։ Պերեսի գլխավոր նպատակն է Կիլիան Մբապեին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ 

Սպասվում է, որ արդեն ամռանը Հոլանդը փոխելու է իր ակումբային գրանցումը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 75 մլն եվրո, սակայն նրա տրանսֆերը իրականացնող ակումբը պետք է բավական կլորիկ գումար վճարի նաև նրա հորն ու գործակալին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված