• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Մենք լավ պաշտպանվեցինք, սակայն վատ էինք գործում հարձակվելիս»

Հոդվածներ

Նաչո. «Մենք լավ պաշտպանվեցինք, սակայն վատ էինք գործում հարձակվելիս»
04.02.2022
1475 0

Նաչո Ֆերնանդեսը, ով «Ատլետիկի» դեմ խաղում հանդես էր գալիս ավագի թևկապով, կիսվել է իր տպավորություններով։ 

«Սա իհարկե լավագույն խաղը չէր մեզ համար։ Մենք լավ էինք պաշտպանվում, սակայն դժվարությամբ մտանք խաղի մեջ։ 

Մենք թույլ էինք հարձակվելիս։ Այս մարզադաշտում միշտ էլ բարդ է, սակայն մենք պետք է բարձր գլխով հեռանանք այստեղից, քանի որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Իհարկե հիասթափված ենք, քանի որ բոլոր տիտղոսներն էլ մեզ համար կարևոր են։ Մենք ցանկանում էինք նվաճել այս գավաթը։ 

Մենք արդարացումներ չենք փնտրում, բայց պետք է նշեմ, որ խաղային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է։ Թիմի երեք ֆուտբոլիստներ 2 օր առաջ էին խաղի մասնակցել, երկար ճանապարհ էին անցել ու պետք է կրկին խաղադաշտ դուրս գային։ Այժմ պետք է առաջ նայել ու պայքարել այն տիտղոսների համար, որոնք դեռ կարող ենք նվաճել». նշել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված