Հոդվածներ

Մենդին վնասվածք է ստացել
31.01.2022
1895 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին բաց կթողնի թիմի առաջիկա խաղերը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք: 

Ֆրանսիացի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, չի խաղա «Ատլետիկի» (փետրվարի 4), «Գրանադայի» (փետրվարի 6) և «Վիլյառեալի» դեմ խաղերում (փետրվարի 12):

Մենդիի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպմանը հարցականի տակ է: Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ» խաղը կայանալու է փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մենդին անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված