• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալը» պետք է հարձակվող գնի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը

Հոդվածներ

AS. «Ռեալը» պետք է հարձակվող գնի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը
18.01.2021
2583 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը նոր հարձակվող գնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, տեղեկացնում է AS-ը:

Լուկա Յովիչի հեռանալուց հետո երկրորդ հարձակվողի պարտականությունները կարող են ստանձնել Մարիանո Դիասն ու կանտերանո Ուգո Դուրոն:

Ավելի վաղ նշել էինք, որ պոտենցիալ թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն, Արկադիուշ Միլիկը, Օլիվյե Ժիրուն, Ալեքսանդր Լակազետը:

2020/21 մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված