Հոդվածներ

«Ռեալը» բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ
10.06.2024
1916 0

«Ռեալը» բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի հետ 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացնելու վերաբերյալ։ 

2030 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Իսպանիայում, Պորտուգալիայում և Մարոկոյում։ Ուրուգվայը, Պարագվայը և Արգենտինան մրցաշարի բացման մեկական հանդիպում կընդունեն։ 

Ըստ կարգի, «Արքայական» ակումբը պետք է ՖԻՖԱ-ին տրամադրի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը 3 ամսով, սակայն այդ հանգամանքը դուր չի գալիս ակումբի ղեկավարությանը։ 

Սակայն հաշվի առնելով Ֆլորենտինո Պերեսի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ջերմ հարաբերությունները, չի բացառվում, որ կողմերը հարցը կլուծեն փոխզիջման ճանապարհով։

Los Merengues, Realmadrid.am