• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիո. «Մենք շատ լավ խաղացինք, բայց մի քանի լավ հնարավորություն չօգտագործեցինք»

Հոդվածներ

Ասենսիո. «Մենք շատ լավ խաղացինք, բայց մի քանի լավ հնարավորություն չօգտագործեցինք»
07.11.2021
1736 0

Movistar-ի հետ զրույցի ընթացքում Մարկո Ասենսիոն ամփոփել է «Ռայո Վալեկանոյի» հետ կայացած հանդիպումը։

«Շատ ուրախ եմ ու կարծում եմ, որ մենք շատ լավ հանդիպում անցկացրինք։ Մենք մի քանի լավ հնարավորություններ չօգտագործեցինք ու մեկ գոլ բաց թողեցինք։ Դրա պատճառով չկարողացանք ավելի վաղ լուծել հանդիպման ելքը։ 

Երկրպագուները ցանկանում են լավ հանդիպման ականատես լինել։ Այսօր դրանցից մեկն էր։ Այս մրցաշրջանում մենք ունենք բոլոր երկրպագուների աջակցության կարիքը». նշել է Ասենսիոն։ 

Հիշեցնենք, որ Ասենսիոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Ուներ մի քանի հնարավորություն անձամբ գոլի հեղինակ դառնալու համար, սակայն չկարողացավ օգտագործել դրանք։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված