Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Էլչեի» դեմ խաղից հետո
24.01.2022
2056 0

Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալի» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումն «Էլչեի» հետ։

1.  «Ռեալի» համար այս խաղը 25-րդն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ «Էլչեի» դեմ։ Վիճակագրություն. 22 հաղթանակ, 3 ոչ-ոքի։


2. «Ռեալը» 2017 թվականից ի վեր առաջին անգամ կարողացավ փրկվել պարտությունից՝ խաղի ընթացքում 2 գոլի տարբերությամբ զիջելիս։

3. Բենզեման «Ռեալի» կազմում առաջին անգամ չիրացրեց 11-մետրանոցը։ Ֆրանսիացու վիճակագրությունը՝ 16 իրացրած 11-մետրանոց 17-ից։

4. «Ռեալը» Պրիմերայի այս մրցաշրջանում 5 անգամ ոչ-ոքի խաղաց։ Դրանցից 4-ը՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

5. Իսպանիայի առաջնության 4 անընդմեջ խաղում «Ռեալը» չի կարողանում դարպասն անառիկ պահել։

6. Լա լիգայի վերջին 5 խաղում «Ռեալը» 2 անգամ հաղթել է, 1 անգամ պարտվել, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։


Ամենակարդացված