• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. ««Ռեալը» կարող է պայքարել բոլոր ճակատներում մեկ մաքուր հարձակվողով»

Հոդվածներ

Անչելոտի. ««Ռեալը» կարող է պայքարել բոլոր ճակատներում մեկ մաքուր հարձակվողով»
22.07.2023
1714 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ թիմը կարող է պայքարել բոլոր ճակատներում մեկ կենտրոնական հարձակվողով, որն այս պահին թիմի նորեկ Խոսելուն է:

«Մենք կարող ենք պայքարել բոլոր տիտղոսների համար մեկ մաքուր կենտրոնական հարձակվողով: Դա իրականություն է, քանի որ վերջին մրցաշրջաններում նույն բանն էինք անում: 

Կարիմ Բենզեման նույնիսկ մաքուր հարձակվող չէ, սակայն շատ գոլեր էր խփում:

Հիմա հայտնվել է խաղացող, որը կարող է փոփոխություն մտցնել խաղային սխեմայում»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն տրանսֆերի է հանել Կիլիան Մբապեին, ու աշխարհի չեմպիոնը շուտով կարող է միանալ «Ռեալին»:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված