Հոդվածներ

Չավիի ծրագիրը
11.01.2022
3795 0

Չավին Վինիսիուսի դեմ ծրագիր է մշակել սուպերգավաթային խաղում. կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը ցանկանում է, որ Արաուխոն մշտապես հսկի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպանին ու բառացիորեն դառնա նրա ստվերը։

Չավին լավ ծանոթ է այդ տակտիկային, քանի որ Պույոլը Էլ Կլասիկոյում մշտապես այդ տակտիկայով հսկում էր «Ռեալի» կիսապաշտպան Ֆիգուին։

Արաուխոն նոր է վերականգնվել վնասվածքից, այդ իսկ պատճառով էլ այդ գաղափարը ռիսկային է, սակայն մարզիչն ու «Բարսելոնայի» պաշտպանը պատրաստ են գնալ այդ ռիսկին, որ պայքարեն «Ռեալի» դեմ։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը կարծում է, որ Արաուխոն կարող է լիովին փակել Վինիսիուսին։ Դրա շնորհիվ հարձակման գծի ողջ ծանրությունը կընկնի Բենզեմայի վրա։


Ամենակարդացված