• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոբերտո Կարլոսը նշել է 3 ակումբի անուն, որոնց կազմը համալրելուն շատ մոտ է եղել

Հոդվածներ

Ռոբերտո Կարլոսը նշել է 3 ակումբի անուն, որոնց կազմը համալրելուն շատ մոտ է եղել
10.01.2022
3095 0

«Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը խոսել է իր կարիերայի մարտահրավերների մասին, որոնցից հրաժարվել է՝ հանուն «արքայական» ակումբի:

«3 անգամ հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել անգլիական ակումբ. մնում էր ստորագրությունս դնեի պայմանագրում: Առաջին դեպքը 1993 թվականին էր՝ «Ասթոն Վիլան», 1994 թվականին՝ «Բիրմինգեմը», 2007 թվականին՝ «Չելսին»:

Միշտ ցանկացել եմ խաղալ Պրեմիեր լիգայում, սակայն ոչնչի համար չեմ փոշմանում: Խաղացել եմ «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում:

Այնուամենայնիվ, հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր շաբաթ նայում եմ ԱՊԼ-ի գրեթե բոլոր հանդիպումները»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է SPORTbible-ը:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված