Հոդվածներ

Բենզեմա. «Ուշ թե շուտ Մբապեն կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ»
10.01.2022
2109 0

Կարիմ Բենզեման խոսել է իր հայրենակից Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

«Գաղտնիք չէ, որ «Ռեալը» ցանկանում է Մբապեին տեսնել թիմում: Շատ կցանկանայի, որ այդ տրնասֆերը տեղի ունենար այս տարի, սակայն, ուշ թե շուտ, Կիլիանը կդառնա «սերուցքային»»,- ֆրանսիացի ռմբարկուի խոսքը փոխանցում է Telefoot-ը:

Հիշեցնենք, որ Մբապեի՝ փարիզյան ակումբի հետ գործող պպայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թ. ամառ:

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում աշխարհի չեմպիոնն անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված