• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ատալանտայի» դեմ հանդիպումը 350-րդն էր Վարանի համար «Ռեալի» կազմում

Հոդվածներ

«Ատալանտայի» դեմ հանդիպումը 350-րդն էր Վարանի համար «Ռեալի» կազմում
26.02.2021
1512 0

Ռաֆայել Վարանը արդեն 11-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում։ «Ատալանտայի» դեմ հանդիպումը նրա համար 350-րդն էր «Ռեալի» մարզաշապիկով։ Այդ խաղերից 234-ում Վարանը հաղթանակած է հեռացել խաղադաշտից և ընդհանուր առմամբ «Ռեալի» կազմում նվաճել է 18 տիտղոս։

«Սերուցքայինների» ներկայիս կազմում միայն 4 ֆուտբոլիստներ են ավելի շատ հանդիպումներ անցկացրել «Ռեալի» կազմում, քան Վարանը։ Նրանք են Սերխիո Ռամոսը (668), Կարիմ Բենզեման (541), Մարսելո (519) և Լուկա Մոդրիչը (374).

«Ատալանտայի» դեմ խաղից հետո ֆրանսիացին հայտարարել է.

«Ինձ համար մեծ պատիվ է նման արդյունքի հասնելը, առավել ևս, որ հոբելյանական հանդիպումը հաղթական ստացվեց մեզ համար։ Մենք համախմբված գործեցինք մինչ եզրափակիչ սուլիչը և կարողացանք հաղթանակ տանել։ Ինձ համար, որպես պաշտպան, շատ կարևոր էր, որ կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը». ասել է Վարանը։

Այդ 350 խաղերից 228-ը Վարանը անցկացրել է Լա Լիգայում, 81-ը՝ ՉԼ-ում, 24-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 8-ը՝ ԱԱԱ-ում, 6-ը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում և 3-ը՝ Եվրոպայի սուպերգավաթում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված