• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոբեր Պիրես. «Բենզեման վաստակել է հավաքականում խաղալու իրավունքը»

Հոդվածներ

Ռոբեր Պիրես. «Բենզեման վաստակել է հավաքականում խաղալու իրավունքը»
01.11.2020
1933 0

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը խոսել է Կարիմ Բենզեմայի՝ հավաքական չհրավիրվելու մասին։ 

2015-ին Բենզեման ավարտեց Ֆրանսիայի հավաքականում իր ելույթները Մաթյո Վալբուենայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։  2017-ին դատարանը նրան արդարացրեց, սակայն այպես էլ նրան հավաքական չհրավիրեցին։ Ի՞նչ եք կարծում, դա արդարացի՞ է։ 

Սա այն հարցերից է, որը արդեն մի քանի տարի է Ֆրանսիայում վեճերի թեմա է դառնում և շարունակում է դա անել։  Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունեցել Վալբուենայի հետ։ Կարևորն այն է, որ Բենզեման արդեն մի քանի տարի է «Ռեալի» կազմում հիանալի մակարդակով է հանդես գալիս և վաստակել է Ֆրանսիայի հավաքականում խաղալու իրավունքը։ 

Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, բայց վերջին խոսքը պետք է ասի Դեշամը». նշել է Պիրեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված