• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Խետաֆե» 1-0 «Ռեալ Մադրիդ». 2022-ը հաջող մեկնարկ չունեցավ «Ռեալի» համար

Հոդվածներ

«Խետաֆե» 1-0 «Ռեալ Մադրիդ». 2022-ը հաջող մեկնարկ չունեցավ «Ռեալի» համար
02.01.2022
2283 0

Մադրիդի «Ռեալի» համար 2022 թվականը մեկնարկեց «Խետաֆեի» դեմ արտագնա խաղով։ 

«Սերուցքայինների» համար հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց։ Արդեն խաղի 9-րդ րոպեին «Խետաֆեի» ֆուտբոլիստների հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։

Դաշտի տերերը գրեթե ողջ հանդիպման ընթացքում բավական գրագետ ու համախմբված ֆուտբոլ էին ցուցադրում, ինչը բարդացնում էր «Ռեալի» ֆուտբոլիստների առջև դրված առաջադրանքը։ 

Անկասկած, «Ռեալը» այս հանդիպմանը մոտեցել էր երեք միավորի հույսով, սակայն «Խետաֆեն» էլ իր հերթին մտադիր չէր միավորներ կորցնել այս խաղում։

Գրեթե ողջ խաղի ընթացքում դաշտի տերերը շատ գրագետ պաշտպանվեցին և կարողացան անառիկ պահել սեփական դարպասը։ 

Չնայած այն ամենին, որ «Ռեալը» խաղավերջում բավական ակտիկացավ ու սկսեց պահեր ստեղծել, այնուամենայնիվ «Խետաֆեի» ֆուտբոլիստներին հաջողվեց պահպանել նվազագույն առավելությունը։

Այպիսով՝ «Ռեալը» պարտվեց 2022-ի մեկնարկային խաղում և կարևոր երեք միավորներ կորցրեց։

«Խետաֆե» 1-0 «Ռեալ Մադրիդ»

Գոլը՝ Ունալ (9):


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված