• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը տեղ է գտել աշխարհի թոփ 6 ամենաարժեքավոր ֆուտբոլիստների թվում

Հոդվածներ

Վինիսիուսը տեղ է գտել աշխարհի թոփ 6 ամենաարժեքավոր ֆուտբոլիստների թվում
31.12.2021
3064 0

Երեկ Transfermarkt-ը ներկայացրեց ֆուտբոլիստների փոփոխված տրանսֆերային արժեքները։  Վինիսիուսի տրանսֆերային արժեքը 50 մլն եվրոյից հասել էր 100-ի։

Ներկա պահին «Ռեալի» ֆուտբոլիստը աշխարհի երրորդ ամենաարժեքավոր ֆուտբոլիստն է։ Բրազիլացին զիջում է միայն Կիլիան Մբապեին (160 մլն եվրո) և Էրլինգ Հոլանդին (150 մլն եվրո)։

Վինիսիուսը երրորդ հորիզոնականը կիսում է Մոհամեդ Սալահի, Հարի Քեյնի և Ռոմելու Լուկակուի հետ։


Պետք է նշել նաև, որ Վինիսիուսը այժմ համարվում է «Ռեալի» և Լա Լիգայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված