Հոդվածներ

«Ռեալի» լեգենդար եռյակը վերադառնում է
31.12.2021
2967 0

Կորոնավիրուսը կանգնեցրեց Վալվերդեի ու Կամավինգայի պրոգրեսը։ Տարվա վերջում նրանք սկսել էին որոշակի առաջընթաց գրանցել։ Ֆեդեն հայտնվել էր «Ռեալի» մեկնարկային կազմում «Կադիսի» և «Ատլետիկոյի» դեմ խաղերում, իսկ Կամավինգան ամբողջական խաղ անցկացրեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հիմա նրանք չեն կարող օգնել թիմին «Խետաֆեի» և «Ալկոյանոյի» դեմ կայանալիք խաղերում։ Անչելոտին պետք է վերադառնա փորձված Կրոս-Կազեմիրո-Մոդրիչ եռյակին։ 

Դեկտեմբերի 12-ից ի վեր այս եռյակը միասին խաղադաշտ դուրս չի եկել։ Մոդրիչը վարակվել էր կորոնավիրուսով, իսկ Կազեմիրոն ստիպված եղավ բաց թողնել «Բիլբաոյի» դեմ խաղը որակազրկման պատճառով։ 

Լեգենդար եռյակը «Ռեալի» վստահությունն է։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» հաղթել է այն 8 հանդիպումներից 7-ում, որտեղ այս երեք ֆուտբոլիստները միասին խաղադաշտ են դուրս եկել։ ՉԼ-ում այս եռյակը միասին խաղադաշտ է դուրս եկել վերջին 4 հանդիպումներում։ Բոլորը այդ խաղերում «Ռեալը» հաղթել է։ Այս եռյակից ամենաշատ խաղաժամանակը ստացել է Կազեմիրոն։ Նա բաց է թողել հնարավոր խաղաժամանակի ընդամենը 10%-ը։ 

Չնայած այն բանին, որ այս եռյակի ընդհանուր տարիքը կազմում է 32 տարեկան, երիտասարդների ներկայությունը չազդեց թիմում նրանց ունեցած դիրքի վրա։ Պետք է առանձնացնել Լուկա Մոդրիչին, ով 36 տարեկան է, բայց կարծես երկրորդ երիտասարդությունն է ապրում։ Խորվաթը շարունակում է կարևոր դեր խաղալ «Ռեալի» հաջողություններում։ 

Այժմ Անչելոտիի համար գլխացավանք կարող է լինել փոխարինողների հարցը։ Նախկինում իտալացի մասնագետը դա անում էր Կամավինգայի և Վալվերդեի միջոցով։ Այս պարագայում Անչելոտին կիսապաշտպանության գծում ընդամենը երկու փոխարինող ֆուտբոլիստ ունի՝ Իսկոն, ով չափազանց վատ մարզավիճակում է և մոտ է «Ռեալից» հեռանալուն, և Սեբալյոսը, ով նոր է վերականգնվել ծանր վնասվածքից։ Այս երկու ֆուտբոլիստները, սակայն, կարող են հնարավորություն ստանալ կրկին իրենց լավագույն որակները ի ցույց դնելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված