• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Մենք կարևոր առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում»

Հոդվածներ

Նաչո. «Մենք կարևոր առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում»
23.12.2021
1837 0

Երեկ «Սան Մամեսում» Մադրիդի «Ռեալը» անչափ կարևոր երեք միավոր վաստակեց։ Նաչոն Ֆերնանդեսը, ով հայտնվել էր «Ռեալի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։ 

«Թիմը հիանալի հանդիպում անցկացրեց, և մենք գոհ ենք արդյունքից։ Հանդիպման մեկնարկը շատ ակտիվ էր։ Մենք կարողացանք լավ հակագրոհել և երկու արագ գոլ խփել։ 

Մենք կարևոր առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում, սակայն դեռ վաղ է որևէ բան խոսելը, քանի որ մրցաշրջանի երկրորդ կեսը դեռ առջևում է։ Մենք գոհ ենք թիմի դինամիկայից ու պետք է շարունակենք հաղթել։ Երբ նման քանակի ֆուտբոլիստներ բացակայում են, անչափ կարևոր է խաղալ այնպես, ինչպես մենք դա արեցինք այսօր։ Բոլոր նրանք, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել, շատ լավ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ինչը նշանակում է, որ մենք ուժեղ կազմ ունենք». նշել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված