Հոդվածներ

Տակե Կուբոն կմասնակցի Օլիմպիական խաղերին
23.06.2021
1886 0

Տակե Կուկբոն հրավիրվել է Ճապոնիայի ազգային հավաքական, որի կազմում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Օլիմպիական խաղերին։ 

Այս կերպ Կուբոն «Ռեալին» կկարողանա միանալ միայն օգոստոսի կեսերին, ինչը կարող է խնդիրներ առաջացնել Կարլո Անչելոտիի համար։ Իտալացի մասնագետը շատ քիչ ժամանակ կունենա հասկանալու, թե արդյո՞ք Կուբոն համապատասխանում է իր թիմին, թե՝ ոչ։ 

Երիտասարդ ֆուտբոլիստի ապագան դեռ որոշված չէ։ «Արքայական» ակումբում գտնում են, որ նրա համար լավագույն տարբերակը ևս մեկ վարձակալությունն է։ Բացի այդ Վինիսիուսը դեռ քաղաքացիություն չի ստացել, և չնայած այն բանին, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսների ընթացքում, ներկա պահին լեգեոներների համար «Ռեալում» ազատ տեղ չկա։ 

Բայց ոչ մի տարբերակ դեռ բացառված չէ։ Կուբոյի գլխավոր նպատակը «Ռեալ» վերադառնալն ու հիմնական թիմում տեղ գտնելն է։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված