• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «ՊՍԺ»-ն հնարավոր ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր մեզ բաժին հասնել»

Հոդվածներ

Կրոս. «ՊՍԺ»-ն հնարավոր ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր մեզ բաժին հասնել»
14.12.2021
2977 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի «Ռեալին» որպես մրցակից բաժին հասավ «ՊՍԺ»-ն։

«Հույս ունեմ, որ այլևս անակնկալներ չեն լինի։ Մեզ բաժին հասավ շատ հետաքրքիր ու բարդ մրցակից։ Հնարավոր տարբերակներից «ՊՍԺ»-ն ամենաբարդ մրցակիցն էր, որ կարող էր մեզ բաժին հասնել։ 

Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայությանը։ Խաղադաշտում լինելու են բազմաթիվ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ։ Մենք Մադրիդի «Ռեալն» ենք և միշտ սպասում ենք նման խաղերին մեծ վստահությամբ։

 Ներկա պահին մենք պետք է կենտրոնանանք Լա Լիգայի վրա, քանի որ մինչ «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումները դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու առաջնությունում։ 

 Ամենակարևորը նույն տեմպով շարունակելն ու միավորներ վաստակելն է». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված