Հոդվածներ

Մոդրիչ. «Յովիչը ցույց տվեց, որ իր վրա կարելի է հույս դնել»
06.12.2021
2164 0

Լուկա Մոդրիչը մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը ու իր կարծիքը հայտնել Լուկա Յովիչի խաղի վերաբերյալ։ 

«Շատ դրական զգացողություններ ունեմ այս խաղից։ Մենք լավ հանդիպում անցկացրինք ու թույլ չտվեցինք «Ռեալ Սոսյեդադին» իր ֆուտբոլը խաղալ։ Գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է լինելու, բայց կարողացանք հենց սկզբից լավ խաղալ և արդյունքում երկու գոլ խփել։ 

Յովիչը լավ հանդիպում անցկացրեց։ Նա դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղիանակ։  Նա ցույց տվեց, որ իր վրա կարելի է հույս դնել». նշել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված