Հոդվածներ

Կանիսարեսի որդի. «Կուրտուան դարպասապահների Մեսին է»
30.07.2025
751 0

Սանտիագո Կանիսարեսի որդին Կուրտուային համարում է պատմության լավագույն դարպասապահը։ 

«Կուրտուան դարպասապահների Մեսին է։ Այն, ինչ նա անում է, աննորմալ է։ Մինչ հիմնական թիմ տեղափոխվելը ես ինձ լավագույնն էի զգում։ Ավելի շատ սեյվեր էի կատարում, քան Լյոպիսը, Լունինն ու Կեպան։ 

Ես միշտ մարզումներին ներկայանում էի այն մտքով, որ ես լավագույնն եմ։ Ամեն ինչ փոխվեց «Բետիսի» դեմ խաղում։ Նախախաղային մարզմանը ես նախապատրաստվում էի, և երբ խաղին մնացել էր ընդամնենը մեկ րոպե, հայտնվեց Կուրտուան։

Նա դուրս եկավ խաղադաշտ և առաջին կամ երկրորդ րոպեին նա այնքան հեշտությամբ 2-3 բարդ սեյվ կատարեց... Այդ ժամանակ ես հասկացա ու ինձ ասեցի, որ դա նորմալ չէ։ 

Մենք հետևում ենք պատմության լավագույն դարպասապահին։ Նշել է Լուկաս Կանիսարեսը, ով «Ռեալի» համակարգում է եղել 2014-2024 թվականների ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված