Հոդվածներ

Football Benchmark. «Ռեալը»՝ Եվրոպայի ամենաթանկ ակումբ
29.05.2025
794 0

Մադրիդի «Ռեալը» գլխավորել է Եվրոպայի ամենաթանկ ակումբների ցուցակը՝ Football Benchmark-ի վարկածով։

Երկրորդ տարին անընդմեջ «Ռեալը» պահպանել է իր դիրքը վարկանիշային ցանկում։

Ներկայում «Արքայական ակումբի» արժեքը (հաշվի առնելով բոլոր ֆինանսավորման աղբյուրները, այդ թվում՝ պարտքերը և բաժնետոմսերը) կազմում է 6.278 միլիարդ եվրո։ Ցուցանիշի աճը տարեցտարի կազմել է 23%։

Ամենամեծ աճը նախորդ տարվա համեմատ արձանագրել է «Աստոն Վիլլան»՝ 42% (19-րդ տեղ, 899 միլիոն եվրո), իսկ ամենամեծ անկումը գրանցել է «Այաքսը»՝ 22% (27-րդ տեղ, 536 միլիոն եվրո)։

Իտալական ակումբները չեն հայտնվել առաջին տասնյակում։ «Միլանը», «Ինտերը» և «Յուվենտուսը» զբաղեցրել են համապատասխանաբար 13-15-րդ տեղերը։

Վարկանիշային աղյուսակի տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1 (1). «Ռեալ» – 6.278 մլրդ եվրո

2 (2). «Մանչեսթեր Սիթի» – 5.104 մլրդ եվրո

3 (3). «Մանչեսթեր Յունայթեդ» – 5.051 մլրդ եվրո

4 (6). «Բարսելոնա» – 4.459 մլրդ եվրո

5 (4). «Բավարիա» – 4.281 մլրդ եվրո

6 (5). «Լիվերպուլ» – 4.207 մլրդ եվրո

7 (10). «Արսենալ» – 4.010 մլրդ եվրո

8 (8). ՊՍԺ – 3.760 մլրդ եվրո

9 (7). «Տոտենհեմ» – 3.659 մլրդ եվրո

10 (9). «Չելսի» – 3.016 մլրդ եվրո

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված