Հոդվածներ

AS. Տուխելի հեռացումը բարդացնում է Մբապեի տրանսֆերը
25.12.2020
2212 0

ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից Թոմաս Տուխելի հեռացումը անուղակիորեն բարդացնում է Կիլիան Մբապեի՝ հնարավոր ձեռքբերումը:

Ինչպես հաղորդում է AS-ը, ֆրանսիացի ռմբարկուն լարված հարաբերություններ ուներ գերմանացի մասնագետի հետ ու մտածում էր Փարիզը լքելու մասին:

Մաուրիսիո Պոչետինոյի գալով՝ իրավիճակը կարող է հիմնովին փոխվել: 

Հիմա բացառված չէ, որ Մբապեն կերկարաձգի պայմանագրի ժամկետն ու «Ռեալի»՝ նախապես մշակած պլանը կձախողվի: 

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» ձգտում էին օգտագործել վերոհիշյալ փաստն ու 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել համեմատաբար ցածր գնով:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված